ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Գառնիկ Դանիելյան․ Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է

2024-05-14 19:43

Չի կարող 70-80 հազար մարդ հավաքվել և հաջորդ օրը այդ շարժումը մարի, չի կարող նման բան լինել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

  • Փաշինյան․ Հույս ունենք, որ համաշխարհային ժողովրդավարությունը կանգնած է մեր կողքին

    2024-05-14 19:41

    Հայաստանում ժողովրդավարության առաջընթացը գնահատելու համար անհրաժեշտ է նշել, որ ժողովրդավարական բարեփոխումների հետ մեկտեղ Հայաստանը դիմակայել է արտաքին անվտանգության մարտահրավերներին:  Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին» և մասնակցելով  «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը:

  • ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար

    2024-05-14 19:13

    Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ սահմանափակող միջոցները՝ Ռուսաստանին ենթադրյալ ռազմական աջակցության և Կարմիր ծովի տարածաշրջանում գործող խմբավորումներին աջակցության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

  • Մելիքյան․ Կարմիրբերետավորներն ուժ են կիրառել, ակցիայի մասնակիցներից մեկի ոտքը կոտրվել է

    2024-05-14 19:10

    Երևանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած անհնազանդության ակցիաների ժամանակ կարմիրբերետավորների կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով քաղաքացիներից մեկը վնասվածք է ստացել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

  • ՎԶԵԲ-ը 12 մլն եվրո է հատկացնում Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը

    2024-05-14 19:09

    Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 10 միլոն եվրո վարկ է տրամադրում Հայաստանին՝ Սյունիքի մարզում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը ֆինանսավորելու նպատակով։ Բանկը նաև 2 միլիոն եվրո դրամաշնորհ կտրամադրի Բաժնետերերի հատուկ հիմնադրամի (SSF) միջոցներից՝ ծրագիրը համաֆինանսավորելու նպատակով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից։

  • Վրաստանի խորհրդարանում անվտանգության կարմիր մակարդակ է սահմանվել

    2024-05-14 18:18

    Վրաստանի խորհրդարանի ղեկավարությունը որոշում է ընդունել անվտանգության կարմիր մակարդակ սահմանել շենքի մոտ տեղի ունեցած անկարգությունների պատճառով՝ կապված օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետ:

  • ԵՀ-ի ներկայացուցիչը կոչ է անում Երևանում ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև «միջանցք» բացել

    2024-05-14 18:14

    Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է, քանի որ դա կնպաստի Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Հայաստանի միջև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը։ Այս մասին «Հարավային Կովկասի դերը կայուն առևտրի, էներգետիկ և լոգիստիկ ուղիների զարգացման գործում» թեմայով քննարկման շրջանակում՝ մայիսի 14-ին Երևանում ասաց Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ հզորացման հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Ադրիեն Կիրալին։

  • Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը

    2024-05-14 18:11

    Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը հայտնի է նաև որպես «ռուսական» օրենք օտարերկրյա գործակալների մասին։ Կողմ է քվեարկել 84 պատգամավոր՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և դրա արբանյակների անդամները։ Օրենքին դեմ են արտահայտվել 30 պատգամավորներ, հաղորդում է SOVA-ն։

  • «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց դատախազություն

    2024-05-14 18:10

    «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց դատախազություն։ Նախաձեռնության համակարգողներից մեկը` Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Տավուշի մարզում սահմանազատման գործընթացի վերաբերյալ դիմում են ներկայացնում։

  • ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորին ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպման չեն հրավիրել

    2024-05-14 18:09

    ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին չեն հրավիրել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգի հետ խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը։ Տեղեկությունը սոցցանցերում հայտնել է Լիլիթ Գալստյանը։